Ռոդարիական ստեղծագործական երևակայության նախագիծ

page_1_thumb_large2023-2024 ուստարվա լրամշակումը՝ Արմինե Գյոնջյանի

Նկարագրություն 

Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը: Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է: Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ: 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche», որը լույս տեսավ նույն թվականին: / Վիքիպեդիա/ 

Ռոդարիական նախագիծը ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա ապրիլին, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Նախագիծը հնարավորություն է տալիս երևակայելու, ստեղծագործելու, բառապաշարը հարստացնելու, բանավոր խոսքը զարգացնելու: Նախագծի ընթացքում սովորողները կկարդան տարբեր ստեղծագործություներ, ռոդարիական տարբեր հնարքներով կստեղծագործեն, կխաղան, հեքիաթների խառնաշփոթ ստեղծելով՝ կստեղծեն նոր հեքիաթ:  

Տևողությունը՝ ապրիլի 1-ից30-ը 

Տարիքային խումբը՝ առաջինից երրորդ դասարաններ 

Սպասվելիք արդյունքներ՝ 

Ռոդարիական գրական ստեղծագործությունների ճանաչում, ստեղծագործական մտածողության զարգացում, մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների, հորինուկների, ֆիլմադարանի ստեղծում: 

Նախատեսվում է՝ 

 Ռոդարիական խաղ-մարմնակրթություն, հորինուկներ, թրագմանություններ, ֆիլմադարանի ստեղծում: 

Աուդիոհեքիաթներ
Ալիսա գլորիկը  

Անտեսանելի Տոնինոն  

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկար 

Երիտասարդ խեցգետինը  

Ընտանեկան նախագծերի արդյունքներ 

Մեկ և յոթ 

Սխալ արձագանք 

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում 

Այ քեզ շաբաթ 

Ռոդարիական խաղեր, մարզախաղեր 

Խաղ 1մարզախաղ 

Խաղ 2 մարզախաղ 

Խաղ 3 մարզախաղ 

Խաղ /ժամացույց         

Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձերի շարք 

Մուլտֆիլմեր

Կապույտ նետը  

Չիպոլինոյի արկածները 

Առաջին դասարան 

Նպատակը՝  

  • ծանոթանալ Ջանի Ռոդարիի գործունեությանը 
  • Ճանաչել Ռոդարիի ստեղծագործությունները 
  • խոսքի զարգացում 
  • երևակայության հմտության զարգացում 
  • լսածը վերարտադրելու հմտություն 

Խնդիրները

  • Ռոդարիի թողած գրական ժառանգության ուսումնասիրություն 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում 
  • բնագիտական տարրական հմտությունների ձևավորում 

Սովորողների ամենօրյա  գործունեության տեսակները 

  • բանավոր խոսք, թատրոն 
  • մեդիատեխնոլոգիա 
  • ծեփ կամ նկարչություն 
  • բնագիտական գործունեություն 
  • երգ-պար-խաղ 
  • մարմնակրթություն 

Ստեղծագործությունների ցանկ 

Ներկայացված է մեկ օրինակ /ստեղծագործության հետ աշխատանք/ 

Ռոդարիական «Կոնֆետի անձրևը» ստեղծագործության հետ աշխատանք 

  • հեքիաթի ընթերցում 
  • անհասկանալ բառերի բացատրություն 
  • քննարկում 
  • ընթերցածը պատմել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն: Պատմել կոնֆետի անունից, անցորդի անունից…./ 
  • զրույց անձրևի մասին /ինչպիսի՞ն է, ինչի՞ց է առաջանում, ի՞նչ կլինի եթե…./ տե՛ս օրինակը 

բնագիտական փորձ /անձրևին, ծիածանին վերաբերող/ Կոնֆետների ծիածան 

  • Paint նկարչական ծրագրով նկարել հեքիաթը և մուտքագրել քաղցր բառեր: 
  • բառերի վանկատում և հեգում 
  • հոմանիշներ և հականաիշներ 
  • հանելուկներ անձրևի մասին /փորձել՝ հորինել/ 
  • երաժտական խաղ-ներկայացում 
  • ռոդարիական մարմնակրթություն /տե՛ս մի օրինակ/ 

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • մեդիաերաժշտական խաղ ռոդարիական ստեղծագործություններով 
  • ռադինյութեր, տեսանյութեր սովորողների հորինուկներով 

Երկրորդ դասարան 

Նպատակը՝  

  • ծանոթանալ Ջանի Ռոդարիի գործունեությանը 
  • ճանաչել և կարդալ Ռոդարիի ստեղծագործությունները 
  • հորինուկների, մեդիագրքի ստեղծում /Ռոդարիական ֆիլմերի, աուդիոնյութերի մեդիափաթեթ 
  • համացանցում որոնողական հմտության ձևավորում 
  • բառապաշարի հարստացում 
  • լսածը վերարտադրելու հմտություն 

Խնդիրները

  • խոսքի զարգացում 
  • երևակայության հմտության զարգացում 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում-ամրապնդում 
  • դերային ընթերցանության զարգացում 
  • քննարկելու, ստեղծագործության վերաբերյալ կարծիք արտահայտելու հմտության ձևավորում 
  • ռոդարիական մեդիաընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում 

Նախապատրաստական փուլ 

Առաջին փուլում մի փոքր զրուցել Ռոդարիի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում անցած ստեղծագործությունները: Համացանցում որոնել իրենց իմացած ռոդարիական ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել, նորը ստեղծել: 

Ստեղծագործությունների ցանկ    

Կապույտ լուսակիրը 

Ո՞վ է հրամայում 

Աշխարհի ամենալավ մարդը 

Ցախավելն ու Բեֆանան 

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն 

Մեծ գյուտարարը 

Ուսումնական փուլ 

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ: 

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք տարբեր հեքիաթներից հերոսներ, կպատրաստենք ստվարաթղթե տիկնիկներ ռոդարիական հնարքով կստեղծենք հեքիաթիների խառնաշփոթ և կբեմադրենք: Ներկայացում կխաղանք դասարանում, հինգ տարեկանների դասարանում….: 

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝ 

  • նկարի՛ր քեզ ծանոթ հերոսներին, հեքիաթը  
  • տրված ստեղծագործությունից նկարի՛ր քեզ դուր եկած հերոսին, հատվածը  
  • ստեղծում ենք «Ինչ կլիներ, եթե…»-ների շարք 
  • ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը 

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել ըստ սովորողների առաջարկության: 

 Երրորդ դասարան 

Երրորդ դասարանի նախագիծը մշակել և փորձարկել ենք Լուսինե Գասպարյան հետ: Երրորդ դասարանում աղայանական օրերն ու ռոդարիական օրերը միացրել ենք իրար 

Նպատակը՝   

  • խմբային աշխատանքի կազմակերպում 
  • բառապաշարի հարստացում 
  • ռորարիաաղայանական ֆիլմադարանի ստեղծում 
  • թարգմանություն  

Խնդիրները 

  • ծանոթանալ, վերհիշել Ջանի Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունները 
  • ուսումնասիրել և առանձնացնել ստեղծագործությունները 
  • զարգացնել սովորողների մեդիատեխնոլոգիական հմտությունները 
  • զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները 
  • ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները 
  • զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտությունները 
  • խմբային աշխատանքի արդյունքում՝ աշխատանքի ճիշտ ներկայացնելը 
  • թարգմանական աշխատանքներ 

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝ 

Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից : Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար: 

Առաջին փուլ. 

Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թեման և սկսում աշխատանքնային գործընթացը /բաժանվում են  5-ից 7 հոգանոց խմբերի/ 

  • առանձնացել ընթերցած ստեղծագործությունները 
  • գտնել տեղեկություն, հետաքրքիր փաստեր Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին 
  • գտնել մուլտֆիլմեր /օպերա, բալետ/ նկարահանված վերը նշված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա  
  • թարգմանչական աշխատանք 
  • հեքիաթի, բանաստեղծության ներկայացում /բեմադրություն, ռադիոնյութ, տեսանյութ/ 

Երկրորդ փուլ 

Յուրաքանչյուր խումբ, կատարում է աշխատանքի բաշխում: Աշխատանքի ընթացքին հետևում են ինչպես դպրոցում, այնպես էլ էլ. հասցեի միջոցով՝ միմյանց հետ քննարկումներով: Իրականացրած աշխատանքները իմի են բերում բլոգում:  

Երրորդ փուլ 

Յուրաքանչյուր խումբ ընտրած և թարգմանած հեքիաթը ներկայացնում է՝ սահիկաշարի, ռադիոնյութի, դերային խաղի, տեսանյութի միջոցով/ այլ/:  

Արդյունքում կունենանք խմբային աշխատանքների ամբողջական փաթեթներ, որը ստեղծել են սովորողները: 

Նախորդ տարվա խմբային աշխատանքների արդյունքներ 

Արևմտյան դպրոց 3.1 դասարան՝ 

Թարգմանություն՝ Արի թվեր հորինենք, Ջանի Ռոդարի 

Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մուլտֆիլմերը, օպերան և հեքիաթները 

Մեր ընթերցած ստեղծագործությունները Ջանի Ռոդարիից և Ղազարոս Աղայանից 

Տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին 

Ռոդարիական ռադիոնյութ, խմբային աշխատանք Ծակ կոշիկը
Ուրախություն նվիրող մարդուկը 

Հարավային դպրոց 3.1 դասարան՝ 

Ամփոփում 

2016-2017 ուստարվա մշակում

«Պարտեզ» ամսագրից 

Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն

  

  

  

  

  

  

  

 

 

Թողնել մեկնաբանություն