«Կարդում ենք Աղայան» ուսումնական նախագիծ

download-12023-2024 ուստարվա լրամշակումը՝ Լուսինե Պետրոսյանի 

Նախագծի նկարագրություն 

«Կարդում ենք Աղայան» նախագիծն ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա մարտ-ապրիլ ամիսներին։  Ուսումնական օրացույցը Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն է, օրացույցը մտավ մեր սեբաստացիական կյանք ու դարձավ կիրառելի,  կազմակերպող: Օրացույցն ամեն ամսվա, շաբաթվա սկզբում թերթվող, ուսումնական առօրյան կանոնակարգող ու ամեն անգամ բովանդակային, դրանից բխող` կազմակերպական շեշտադրում հաղորդող ուղեցույց է: Օրացույցն ու հեղինակային կրթական  նախագծերն ուսուցման կարգավորիչներն են։  Այս նախագծի ընթացքում սովորողների մոտ կզարգանա երևակայելու, ստեղծագործելու, բառապաշարը հարստացնելու, բանավոր խոսքը զարգացնելու կարողություններ: Սովորողները տարբեր ուսումնասիրություններ կանցկացնեեն ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ կվարեն, ռադիոնյութեր, տեսանյութեր կպատրաստեն:  

Նախագծի մասնակիցներ

Նախագծին կարող են մասնակցել տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցի անդամներ, այլք:

 Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել   գրավոր և բանավոր խոսքը, հարստացնել բառապաշարը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, լեզվամտածողությունը։ Ծանոթացնել սովորողներին Ղազարոս Աղայանի գրական ստեղծագործություններին։ Ընթերցել, քննարկել, բերանացի անել ստեղծագործությունները։  

Նախագծի խնդիրները

  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում 
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում 
  • ստեղծագործական երևակայության զարգացում 
  • ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում 
  • բառապաշարի հարստացում 
  • կարդալու և տեքստը դեպքերի տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրելու կարողության զարգացում 
  • կարդալու, պատմելու որակական հատկանիշների զարգացում 
  • ընթերցելիս առանձին բառակապակցությունների և բառախմբերի իմաստների վրա կենտրոնանալու կարողության զարգացում 
  • հարցեր տալու կարողությունների զարգացում 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունների զարգացում 
  • տեխնոլոգիական կարողությունների զարգացում 

Նախագծի իրականացման քայլերը

 Ընթերցել Աղայանի ստեղծագործությունները և  քննարկել։ Որոնել տեղեկատվություն համացանցից, հանրագիտարաններից, գրքերից։ Նախագծի իրականացման ընթացքում պատրաստել տեսանյութեր։ Իրականացնել թատերական ներկայացումներ, ռադիոթատրոններ, ընտանեկան ներկայացումներ, խմբային ներկայացումներ Աղայանի ստեղծագործությունների հիման վրա/ տիկնիկային, ստվերային և այլն/։ Իրականացնել աշխատանքներ և՛ խմբային, և՛ անհատական։ Նախագծի  միջոցով  զարգացնել տեխնոլոգիական և մեդիատեխնոլոգիական հմտությունները։ Կատարված աշխատանքները հրապարակել բլոգում, կայքում, ենթակայքում։ Պատրաստի նյութերը տարածել համացանցում, նախագծը հանրայնացնել։  

 Սպասվելիք արդյունքներն են՝ սովորողների ամփոփումները (հաշվետու պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր, լրագրողական ուսումնասիրություններ (դասարանական բլոգներում, անհատական բլոգներում) 

Ուսումնական գործունեության ձևեր

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ: Զրուցել Աղայանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել նախակրթարանում, պարտեզում, նախորդ տարիներին անցած ստեղծագործությունները: Համացանցում որոնել աղայանական մեդիանյութեր նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել: 

Տեխնոլոգիական գործունեություն՝ կավագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհանոցային գործունեության միջոցով հերոսների ստեղծում։ 

Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով: 

 Բովանդակություն 

Նախագծին առաջարկվող մեդիափաթեթ՝ 

Կենսագրություն՝ Ղազարոս Աղայան 

1-3-րդ դասարանցիների համար՝  

Մեդիաընթերցարան «Պարտեզ» ամսագրից՝ Ղազարոս Աղայան 

Մանկական պատմվածքներ 

Առաջին դասարան 

Նպատակը

  • բանավոր, գրավոր խոսքի զարգացում 
  • սստեղծագործական երևակայության զարգացում 
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում

Խնդիրները

  •  խոսքի զարգացում 
  •  երևակայության հմտության զարգացում 
  • լսածը վերարտադրելու հմտություն 
  • տեխնոլոգիական հմտությունների ձևավորում 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում 
  •  երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում 

Ստեղծագործությունների ցանկ 

«Խելոք գլուխը», «Կատու», «Աքաղաղը», «Ատամը փոխած», «Ծիտն ու բազեն», «Առավոտը գյուղում», «Արեգակ» 

Երկրորդ դասարան 

Նպատակը

  • ճանաչել և կարդալ Աղայանի ստեղծագործությունները 
  • հորինուկների, մեդիագրքի ստեղծում 
  • համացանցում որոնողական հմտությունների ձևավորում 

Խնդիրները

  •  խոսքի զարգացում 
  • երևակայության հմտության զարգացում 
  • բառապաշարի հարստացում 
  •  լսածը վերարտադրելու հմտություն 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում-ամրապնդում 
  •  դերային ընթերցանության զարգացում 
  • քննարկելու, ստեղծագործության վերաբերյալ կարծիք արտահայտելու հմտության ձևավորում 

Ստեղծագործությունների ցանկ 

«Երկու ձագիկ», «Երկու այծ, «Ամենաուժեղը», «Մանուշակ», «Ամիսներ ու չորս եղանակ»,  «Մեղուն ու մարդը», «Արևի հրամանը» 

Երրորդ դասարան 

Նպատակը

  • խմբային աշխատանքի կազմակերպում 
  • բառապաշարի հարստացում:

Խնդիրները

  •  ծանոթանալ, վերհիշել  Աղայանի ստեղծագործություններին 
  • զարգացնել սովորողների մեդիատեխնոլոգիական հմտությունները 
  • զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները 
  •  ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները 
  •  զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտությունները 
  • խմբային աշխատանքի արդյունքում՝ աշխատանքի ճիշտ ներկայացնելը 

Ստեղծագործությունների ցանկ 

«Ծառերի գանգատը », «Մեղուն ու հավը, «Ոսկի և երկաթ », «Կենդանիների վեճը », «Ընկերասեր եղջերուները »,  «Մանկական հեքիաթ », «Հիշողություն » 

  Ամփոփումներ

 

Թողնել մեկնաբանություն