«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ

IMG_20240125_092845Փետրվարի 19-ը նշանավոր է Թումանյանի ծննդյան տոնով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ օրը նշանավորվել է թումանյանական ընթերցումների, ընտանեկան ու դասարանական ներկայացումների, քաղաքային թափառումների, այլ հետաքրքիր ֆլեշմոբներով: Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ընթերցողական տարբեր նախագծեր: «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորղները ոչ միայն փետրվար-մարտին, այլև ողջ ուսումնական տարվա ընթացքում կարդում են Թումանյանի ստեղծագործությունները, յուրացնում ու փոխանցում են խաղով, ստեղծագործում են: Փետրվարի 19-ը հայտնի է նաև որպես գիրք նվիրելու օր: Շարունակել կարդալ “«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ”

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

9d039b831762c53913a1a59cbc626ae9

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, ծնողական համայնք, այլք

Ժամանակահատվածը՝  փետրվար

Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ, այլուր

Նկարագրություն՝

«Թումանյանական օրեր» ստուգատեսը Հովհաննես Թումանյանի մասին, նրա ստեղծագործությունները վեր հանող, ուսումնասիրող, ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա փետրվար ամսին։

Սովորողները ծանոթանում են  մանկավարժ, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյան գործչին, գործունեությանը, ստեղծագործություններին: Տարբեր ուսումնասիրություններ են անցկացնում ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր, տեսանյութեր պատրաստում, ներկայացնում գրողի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, մասնագետ դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնող ու սովորող կազմակերպում, մասնակցում են համերգների, ցուցահանդես-ցուցադրությունների, ներկայացումների, տիկնիկային բեմադրությունների, որտեղ ներկայացնում են իրենց աշխատանքները, ունեցած ձեռքբերումները:

Սովորողները, դասավանդողները, ծնողական համայնքը մասնակցում են տարբեր հանդիպում-քննարկումների, կլոր սեղանների, քայլարշավների, թումանյանական ճամփորդությունների։

Նախագծի արդյունքում  ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Կրթահամալիրն տոնն ունի օրացույց՝ ըստ տվյալ տարվա կազմակերպման ձևի և բովանդակության։

Նախագծի ընդհանուր կազմակերպական ձևեր և բաղադրիչներ՝

  • Տոնական առավոտյան ընդհանուր պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում՝ թումանյանական տեքստերի երգերով, բերանացի ընթերցանությամբ, պարերգերով։
  •  Նախագծային ուսուցման պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։
  •  Երկարացված օրվա ճամբարի ջոկատների գործունեություն կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում։
  • Ստեղծագործական խմբերի, ակումբների պարապմունքներ ուսումնական կենտրոններում, արվեստանոցներում։
  • Միասնական համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների, տիկնիկային, ստվերային թատրոնների կազմակերպում։
  • Ուսումնական ժամերգություն։
  • Թումանյանական արշավների, ճամփորդությունների կազմակերպում թատրոններ, թանգարաններ, ալուր։
  • Կլոր սեղանների, բաց հարթակների, հանդիպում-քննարկումների կազմակերպում։
  • Այլ։

Նախագծի նպատակները՝

  • Թումանյանական ստեղծագործությունների ուսուցում։
  • Բանավոր, գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երաժշտական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Ընթերցանության, զրույցների, պատումների միջոցով իմացություն Հովհաննես Թումանյանի մասին։
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ ազգային երգերի, պարերգերի ճանաչողություն։
  • Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։
  • Սովորող-սովորեցնող նախագծով՝ թումանյանական ստեղծագործությունների ուսուցում։
  • Համագործակցային հանդիպումներով՝ սեբաստացի դպրոցի ցանցի տարածում, կապերի ընդլայնում։

    Բովանդակային ուղղություններ
  • սեբաստացիական հարթակներ
  • գեղարվեստը կրթահամալիրում
  • ռադիոթողարկումներ, TV-թողարկումներ
  • ռադիոթատրոններ, ընտանեկան թատրոններ
  • ստվերային, տիկնիկային ներկայացումներ, դերախաղեր
  • հարցազրույցներ
  • պատումներ, զրույցներ
  • ընթերցանություն
  • ճամփորդություններ
  • այլ

Ակնկալվող արդյունքներ՝

  • տեսադասեր, ուսումնական նյութեր, փաթեթներ
  • TV, ռադիոթողարկումներ
  • ցուցահանդեսներ
  • համերգներ
  • ներկայացումներ, բեմադրություններ
  • համագործակցային նախագծեր
  • հոդվածներ

Թումանյանական տեքստերով երգարան

Ուսումնական նյութեր

Շարունակել կարդալ “«Կարդում ենք Թումանյան» նախագիծ”