«Ձոն մեղվին» նախագծային ֆլեշմոբ

Մայիսի 20-ը Մեղուների համաշխարհային օրն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է «Ձոն մեղվին» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում օրը նշանավորվում է մեղուների մասին տարբեր ուսումնական աշխատանքներով: Կազմակերպվում է ֆլեշմոբային ձևաչափով: Օրվա ընթացքում կրթահամալիրի տարբեր հարթակներում հրապարակվում են մեղվային պզզոց-ընթերցումներ, երգեր, խաղեր, գովքեր, ուսումնասիրություններ, այլ հետաքրքիր նախաձեռնություններ: Աշխատանքները շարունակվում են հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում: Շարունակել կարդալ “«Ձոն մեղվին» նախագծային ֆլեշմոբ”

Ընտրությամբ գործունեության «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը 1-3-րդ դասարաններում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է: Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը:  Ի թիվս այլ նպատակների, ծրագրի հիմնական նպատակներից է նաև սովորողի նախասիրությունների բացահայտումն ու դրանց զարգացումը: Սովորողի անհատական ուսումնական պլանի բաղադրիչում ներառված է ընտրությամբ գործունեությունը: Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 դասաժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: Շարունակել կարդալ “Ընտրությամբ գործունեության «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը 1-3-րդ դասարաններում”

Կլոր սեղան: «Ես կարողանում եմ» ստուգատես

  • post_6617b11aa042c4f674a9ece7_img (1)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Մայիսյան 19-րդ հավաք
  • «Իմացում հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբ
  • Թեմա՝ «Ես կարողանում եմ» ստուգատես
  • Օրը՝ մայիսի 17
  • Սկիզբը՝ 14:30
  • Վայրը՝ Հետազոտական վարժարանի 3-1 սենյակ
  • Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանի դասվարներ, սովորողներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ, հյուրեր

Բովանդակությունը՝

  • «Ես կարողանում եմ» ստուգատեսը 3-րդ դասարանում
    • Ընթերցողական կարողությունների ստուգատես. Լուսինե Գասպարյան
    • Ստեղծագործական երևակայության ստուգատես. Մարինե Մարտիրոսյան
    • Մեդիահմտությունների ստուգատես. բլոգավարություն. Արմինե Գյոնջյան
    • Մարզական գործունեության ստուգատես. Մարիամ Մանասյան
    • Սովորողների ինքնագնահատումներ. Մարգարիտա Հովնանյան
    • Թատերական-երաժշտական գործունեություն. Անուշ Աթայան

Սահիկաշարը՝ Ես կարողանում եմ 3.pptx

  • Լուսաբանումը՝ դասվարների բլոգներում:

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների 3-րդ փուլի ամփոփում

2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին դասվարները մասնակցել են մասնագիտական զարգացման սեմինարների հետևյալ բաղադրիչներով՝

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

Դասվարների սեմինարներն ամփոփել են իրենց բլոգներում:

Ստեղծագործական երևակայության սստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի հիմքում ստեղծականությունն է, ստեղծագործական միտքն ու  մտածողությունը:

20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է:

Շարունակել կարդալ “Ստեղծագործական երևակայության սստուգատես”

Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Շարունակել կարդալ “Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց”

Մասնախմբի հավաք: Մայիսի 3

«Իմացումի հրճվանք» դասվարների մասնախումբը մայիսյան հավաքի շրջանակում բաց հարթակում ներկայացնելւ է «Ես կարողանում եմ» ստուգատեսի կազմակերպումը, արդյունքները 1-3-րդ դասարաններում:

Օրը՝ մայիսի 3
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Հետազոտական վարժարան, 3-2 սենյակ
Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանների դասվարներ

Ծրագրում

Առաջատար

«Ես կարողանում եմ» ստուգատեսը «Իմացումի հրճվանք» ծրագրում

Ստուգատեսի կազմակերպման կարգ

2023-2024 ուստարում «Ես կարողանում եմ»  ստուգատեսը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում:

Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։ Ուսումնական պլան, կետ 22

  • Ժամանակահատվածը՝ մայիս 6-24
  • Մասնակիցները՝  1-3-րդ դասարանցիներ

Շարունակել կարդալ “«Ես կարողանում եմ» ստուգատեսը «Իմացումի հրճվանք» ծրագրում”

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի, մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
436379503_362288080145406_9062444811667288560_n

«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները,, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին:  Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:

2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից, դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:

2023-2024 ուստարում դասվարների երկամսյա մասնագիտական զարգացման սեմինարների ցանկը.

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

2023-2024 ուստարում դասվարների կարճաժամկետ սեմինար-պարապմունքների ցանկը.

  1. Առաջին բուժօգնության սեմինար-պարպմունքներ Հովսեփ Աղաբեկյանի հետ
  2. Մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ

Կազմակերպումը

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը:

Բացի սեմինար-պարապմունքներից կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:

Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից, դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ներգրավվում են ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներում: Աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդի շրջաններում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ:

Ողջ ուսումնական տարվա կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝

«Իմացումի հրճվանք» մասնախումբը այս ուստարվա ընթացքում մշակել ու հրապարակել է կրթական ծրագրի այս բաղադրիչները՝

Այս ուսումնական տարվա դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների մասին պատմում է կցված տեսաֆիլմը:

Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն կտան բարելավել դրանց արդյունավետությունը:

Տեսաֆիլմը՝ Ֆբ հարթակում: