Ամանորյա նախագծային աշխատանքների ընտրանի

amanor-300x125«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբը հրապարակում  է ամանորյա նախագծային աշխատանքների ծաղկաքաղ, որը հրապարակված է «Պարտեզ» ամսագրում:

Դեկտեմբեր 2023: Հաշվետվություն

«Իմացումի հրճվանք» մասնախումբը դեկտեմբերին լրամշակել է 1-3-րդ դասարանների սովորողների զարգացման բնութագրերը՝

Գնահատում. զարգացման բնութագրեր Շարունակել կարդալ “Դեկտեմբեր 2023: Հաշվետվություն”

Սովորողի գնահատում. զարգացման բնութագիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողի գնահատումը ուսումնական պլանում:

Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։ (ուսպլան, կետ 22) 

Սովորողի զարգացման բնութագիր

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը լրացվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի վերջում: Այն լրացնում է դասվարը: Երաժշտության, շախմատի բաղադրիչները լրացնում է համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ: Օտար լեզուների բաղադրիչները լրացնում են համապատասխան մասնագետները, որոնք դասավանդում են տվյալ դասարանում: Դասվարը հետևում է, անհրաժեշտության դեպքում հարցադրումներ է անում:

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը ներկայացված է մեկ ֆայլով: Ֆայլի յուրաքանչյուր թերթիկում (շիթ) ներկայացված են 1-ին, 2-րդ, 3-րդ դասարաններն ըստ համապատասխան ուսումնական շրջանների:

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը կրտսեր դպրոցների գրասենյակների ղեկավարները  տեղադրում են OneDrive հավելվածի համապատասխան թղթապանակներում: Մուտքի ու աշխատելու հասանելիություն է տրվում դասվարներին, դասավանդող ուսուցիչներին, ծրագրի ղեկավարներին:

Լրացնելուց հետո դասվարը տվյալ սովորողի զարգացման բնութագիրը էլփոստով ուղարկում է սովորողի ծնողին: Ծնողը ծանոթանում է զարգացման բնութագրին և ներկայացնում է իր դիտարկումները, լրացումները: Դրանք ներառվում են զարգացման բնութագրում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է քննարկում:

2023-2024 ուստարվա առաջին ուսումնական շրջանի զարգացման բնութագրերի լրացումը սկսվում է դեկտեմբերի 19-ին, ավարտվւմ է դեկտեմբերի 28-ին: Դեկտեմբերի 29-ին սովորողի ծնողը տվյալ ֆայլին ստանում է ծանոթանալու հնարավորություն:

Երկրորդ ուսումնական շրջանը լրացնում են ուսումնական ճամբարի ավարտից հետո, հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ը:

1-3-րդ դասարանի զարգացման բնութագիր

Փաստաթղթեր՝

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը «Իմացումի հրճվանք» ծրագրում

image-01-01-24-05-26-22023 թվականի հունվարի 8-26-ը կրթահամալիրում մեկնարկում է երկրորդ ուսումնական շրջանը, որը կազմակերպվում է որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար:

Կրտսեր դպրոցի ճամբարի բովանդակությանը ներկայացվող պահանջներ՝

  1. Ճամբարային ջոկատն ունենում է անվանում, նշանաբան, լոգո:
  2. Ճամբարային ջոկատում օրերն ունենում են խորագրեր. յուրաքանչյուր օր ունենում է անվանում՝ ելնելով իրականացվող նախագծից, օրնակ՝  բարև, ճամբար (առաջին օրվա խորագիրը կարող է դառնալ), թխուկ օր, թարս օր, ձյունագլոր օր, այլ….:
  3. Ճամբարային ջոկատը մշակում է աշխատանքային կանոններ:
  4. Ճամբարային ջոկատները մասնակցում են սովորող-սովորեցնող, միջդպրոցական, ստուգատեսային, այլ համագործակցային նախագծերին:
  5. Ճամբարային ջոկատներն իրականացնում են ընթերցողական, ճամփորդական, ուսումնական, ստուգատեսային այլ նախագծեր:
  6. Ճամբարային ջոկատներն օրն ամփոփում են օրապատումի, ռադիո կամ թիվի լուսաբանումներով:

Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը «Իմացումի հրճվանք» ծրագրում”

Ձմեռային մանկավարժական ճամբար

Բովանդակությունը

դեկտեմբերի 25, երկուշաբթի Շարունակել կարդալ “Ձմեռային մանկավարժական ճամբար”

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման մասին

IMG_20231201_144329Դեկտեմբերի 1-ին «Իմացումի հրճվանք» մասնախումբը կազմակերպել էր հավաք, որի ընթացքում Գևորգ հակոբյանի հետ քննարկել ենք ճամփորդությունների գնահատման չափանիշները, տեսակները, կազմակերպման առանձնահատկությունները:

Քննարկման արդյունքում գրանցեցինք հետևյալը՝

Չափանիշներ ճամփորդությունը գնահատելու համար Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման մասին”