Կլոր սեղան: «Ես կարողանում եմ» ստուգատես

  • post_6617b11aa042c4f674a9ece7_img (1)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Մայիսյան 19-րդ հավաք
  • «Իմացում հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբ
  • Թեմա՝ «Ես կարողանում եմ» ստուգատես
  • Օրը՝ մայիսի 17
  • Սկիզբը՝ 14:30
  • Վայրը՝ Հետազոտական վարժարանի 3-1 սենյակ
  • Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանի դասվարներ, սովորողներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ, հյուրեր

Բովանդակությունը՝

  • «Ես կարողանում եմ» ստուգատեսը 3-րդ դասարանում
    • Ընթերցողական կարողությունների ստուգատես. Լուսինե Գասպարյան
    • Ստեղծագործական երևակայության ստուգատես. Մարինե Մարտիրոսյան
    • Մեդիահմտությունների ստուգատես. բլոգավարություն. Արմինե Գյոնջյան
    • Մարզական գործունեության ստուգատես. Մարիամ Մանասյան
    • Սովորողների ինքնագնահատումներ. Մարգարիտա Հովնանյան
    • Թատերական-երաժշտական գործունեություն. Անուշ Աթայան

Սահիկաշարը՝ Ես կարողանում եմ 3.pptx

  • Լուսաբանումը՝ դասվարների բլոգներում:

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների 3-րդ փուլի ամփոփում

2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին դասվարները մասնակցել են մասնագիտական զարգացման սեմինարների հետևյալ բաղադրիչներով՝

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

Դասվարների սեմինարներն ամփոփել են իրենց բլոգներում:

Մասնախմբի հավաք: Մայիսի 3

«Իմացումի հրճվանք» դասվարների մասնախումբը մայիսյան հավաքի շրջանակում բաց հարթակում ներկայացնելւ է «Ես կարողանում եմ» ստուգատեսի կազմակերպումը, արդյունքները 1-3-րդ դասարաններում:

Օրը՝ մայիսի 3
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Հետազոտական վարժարան, 3-2 սենյակ
Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանների դասվարներ

Ծրագրում

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի, մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
436379503_362288080145406_9062444811667288560_n

«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները,, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին:  Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:

2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից, դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:

2023-2024 ուստարում դասվարների երկամսյա մասնագիտական զարգացման սեմինարների ցանկը.

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

2023-2024 ուստարում դասվարների կարճաժամկետ սեմինար-պարապմունքների ցանկը.

  1. Առաջին բուժօգնության սեմինար-պարպմունքներ Հովսեփ Աղաբեկյանի հետ
  2. Մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ

Կազմակերպումը

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը:

Բացի սեմինար-պարապմունքներից կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:

Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից, դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ներգրավվում են ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներում: Աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդի շրջաններում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ:

Ողջ ուսումնական տարվա կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝

«Իմացումի հրճվանք» մասնախումբը այս ուստարվա ընթացքում մշակել ու հրապարակել է կրթական ծրագրի այս բաղադրիչները՝

Այս ուսումնական տարվա դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների մասին պատմում է կցված տեսաֆիլմը:

Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն կտան բարելավել դրանց արդյունավետությունը:

Տեսաֆիլմը՝ Ֆբ հարթակում:

Դասվարների մարզական ստուգատես

436379503_362288080145406_9062444811667288560_nՄայիսյան հավաքին ընդառաջ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախմբի դասվարները հանդես կգան մարզական ստուգատեսով: Մարզական ստուգատես-պարապմունքը կանցկացվի Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, մարզիչը Արման Մատինյանն է:

Օրը՝ ապրիլի 19
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Մարմնամարզության սրահ Շարունակել կարդալ “Դասվարների մարզական ստուգատես”

Մասնախմբով հավաք. ապրիլի 17

  • Օրը՝ ապրիլի 17
  • Սկիզբը՝ 15:15
  • Վայրը՝ Հետազոտական վարժարան, 3-1 սենյակ
  • Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանների դասվարներ

Ծրագրում

Գարնանային մանկավարժական ճամբարի ամփոփում

IMG_20240325_124646Մարտի 25-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց գարնանային մանկավարժական ճամբարը: Դասվարները մասնակցում են կավագործության և մոնտաժային ծրագրերի մասնագիտական ուսուցման սեմինար-պարապմունքների:

Կավագործության սեմինար-պարապմունքի ընթացքում դասվարները նախապատրաստվում են Մայիսյան հավաքի շրջանակում կազմակերպվող ցուցադրությանը:

Մոնտաժային ծրագրերի ուսուցման շրջանակում դասվարները ծանոթացել են տարբեր մոնտաժայաին ծրագրերի, դրանք ներբեռնել են համակարգիչներում, սովորել են աշխատել, ամրապնդել են իրենց գիտելիքները:

Մանկավարժական ճամբար. մարտի 25-29

FB_IMG_1705332871897Աշխատակարգը՝ Մանկավարժության կենտրոնի բլոգում

«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարների մասնախումբ

Բովանդակությունը

Սկիզբը՝ 12:00

Վայրերը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց,2-6սենյակ Շարունակել կարդալ “Մանկավարժական ճամբար. մարտի 25-29”

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 2-րդ փուլի ամփոփում

20231102_1511102024 թվականի հունվար-փետրվար ամիսներին դասվարները մասնակցել են մասնագիտական զարգացման սեմինարների հետևյալ բաղադրիչներվ՝

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

Մասնակից դասվարներն ամփոփումները ներկայացնում են իրենց բլոգներում՝ Շարունակել կարդալ “Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 2-րդ փուլի ամփոփում”

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 3-րդ փուլ

received_217113478153727«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբը շարունակում է համակարգել  դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների երրորդ խմբի աշխատանքները: Դասվարները սեմինարներին մասնակցում են չորս խմբով։ Յուրաքանչյուր խմբի հետ մասնագետներն աշխատում են երկու ամիս։ Երկու ամսվա ընթացքում մասնակցում են 6 պարապմունքի: Այս փուլում միանում են նաև 5-6 տարեկանների դասվարները: Պարապմունքների սկիզբը 14:30-ն է: Շարունակել կարդալ “Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 3-րդ փուլ”