Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Շարունակել կարդալ “Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց”

Դասվարների մարզական ստուգատես

436379503_362288080145406_9062444811667288560_nՄայիսյան հավաքին ընդառաջ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախմբի դասվարները հանդես կգան մարզական ստուգատեսով: Մարզական ստուգատես-պարապմունքը կանցկացվի Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, մարզիչը Արման Մատինյանն է:

Օրը՝ ապրիլի 19
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Մարմնամարզության սրահ Շարունակել կարդալ “Դասվարների մարզական ստուգատես”

Դասվարների մարմնամարզական ստուգատես

8535f5a4-1e78-4d82-9464-78cb7ac11831Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախմբի դասվարները հանդես կգան մարզական պարապմունքով: Մարզական ստուգատես-պարապմունքը կանցկացվի Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, մարզիչը Արման Մատինյանն է:

Օրը՝ հունվարի 26
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Մարմնամարզության սրահ Շարունակել կարդալ “Դասվարների մարմնամարզական ստուգատես”

Ձմեռային մարզական ստուգատեսի առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարի 8-12-ի ամփոփումը ստորև՝

Մարզական ստուգատես, Արմինե Մնացականյան և ընկերներ

Մարզական ստուգատես, Հասմիկ Ղազարյան և ընկերներ

Մարզական ստուգատես, Աշխեն Թադևոսյան և ընկերներ

Ձմեռային մարզական խաղեր, Մարգարիտ Թամազյան և ընկերներ

Մարզական պարապմունք. Պատրաստվում ենք մարզական ստուգատեսին, Սրբուհի Ներսիսյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես, Թամարա Մարիմյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես, Մերի Գրիգորյան և ընկերներ

Քայլք+լող, Մերի Գրիգորյան և ընկերներ

Ինքնագլորների վարում, Դիանա Գևորգյան և ընկերներ

Մարզական լաբիրինթ, Լուսինե Պետրոսյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես 2024, Անի Գրիգորյան և ընկերներ

Համագործակցային մարզական խաղեր, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան և ընկերներ

Մարզում ենք, Սեդա Խաչատրյան և ընկերներ

Մարզական ստուգատես, ֆոտոպատում, Լուսինե Հակոբյան և ընկերներ

Մարզական ստուգատես 2024, Լուսինե Պետրոսյան և ընկերներ

Նախապատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին, Անուշ Աթայան և ընկերներ

Մարմնամարզական խաղեր, Անուշ Աթայան և ընկերներ

Ֆիզկուլտուրայի կազմակերպման մասին

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

Ուսումնական պլան. 1-3-րդ դասարաններ

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

Ուսումնասիրություն. լողի պարապմունքի կազմակերպումը առաջին դասարաններում՝ Լողի կազմակերպման մասին

Ուսումնասիրություն ֆիզկուլտուրայի կազմակերպման մասին. Ֆիզկուլտուրայի կազմակերպման մասին

Լողի կազմակերպման մասին «Պարտեզ» ամսագրում:՝