Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի, մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
436379503_362288080145406_9062444811667288560_n

«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները,, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին:  Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:

2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից, դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:

2023-2024 ուստարում դասվարների երկամսյա մասնագիտական զարգացման սեմինարների ցանկը.

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

2023-2024 ուստարում դասվարների կարճաժամկետ սեմինար-պարապմունքների ցանկը.

  1. Առաջին բուժօգնության սեմինար-պարպմունքներ Հովսեփ Աղաբեկյանի հետ
  2. Մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ

Կազմակերպումը

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը:

Բացի սեմինար-պարապմունքներից կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:

Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից, դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ներգրավվում են ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներում: Աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդի շրջաններում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ:

Ողջ ուսումնական տարվա կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝

«Իմացումի հրճվանք» մասնախումբը այս ուստարվա ընթացքում մշակել ու հրապարակել է կրթական ծրագրի այս բաղադրիչները՝

Այս ուսումնական տարվա դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների մասին պատմում է կցված տեսաֆիլմը:

Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն կտան բարելավել դրանց արդյունավետությունը:

Տեսաֆիլմը՝ Ֆբ հարթակում:

1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկում

Ապրիլին «Իմացումի հրճվանք» մասնախումբը սկսել է քննարկել 1-3-րդ դասարանի ուսումնական պլանը: Քննարկումը կազմակերպվել է ըստ նախապես մշակված հարցաշարի: Ուսպլանի իրականացման մասին ու փոփոխությունների առաջարկները ներկայացվել են նաև դասվարների բլոգներում:

Ուսումնական պլանի պարզաբանումներ Շարունակել կարդալ “1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկում”

Մեդիակրթության կազմակերպումը 1-3-րդ դասարաններում

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի դասվար Մանուշակ Աբրահամյանը ներկայացնում է մեդիակրթության կազմակերպումը 1-3-րդ դասարաններում:

Տեսանյութի հեղինակ՝ Արմինե Թոփչյան

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 3-րդ փուլ

received_217113478153727«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբը շարունակում է համակարգել  դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների երրորդ խմբի աշխատանքները: Դասվարները սեմինարներին մասնակցում են չորս խմբով։ Յուրաքանչյուր խմբի հետ մասնագետներն աշխատում են երկու ամիս։ Երկու ամսվա ընթացքում մասնակցում են 6 պարապմունքի: Այս փուլում միանում են նաև 5-6 տարեկանների դասվարները: Պարապմունքների սկիզբը 14:30-ն է: Շարունակել կարդալ “Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ. 3-րդ փուլ”

«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ

IMG_20240125_092845Փետրվարի 19-ը նշանավոր է Թումանյանի ծննդյան տոնով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ օրը նշանավորվել է թումանյանական ընթերցումների, ընտանեկան ու դասարանական ներկայացումների, քաղաքային թափառումների, այլ հետաքրքիր ֆլեշմոբներով: Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ընթերցողական տարբեր նախագծեր: «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորղները ոչ միայն փետրվար-մարտին, այլև ողջ ուսումնական տարվա ընթացքում կարդում են Թումանյանի ստեղծագործությունները, յուրացնում ու փոխանցում են խաղով, ստեղծագործում են: Փետրվարի 19-ը հայտնի է նաև որպես գիրք նվիրելու օր: Շարունակել կարդալ “«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ”

Ձմեռային ազգագրական փառատոնը «Իմացումի հրճվանք»-ում․ ամփոփում

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 6-րդ անգամ: Փառատոնը նախորդ տարիների կազմակերպածից տարբերվեց ներկայացված թեմատիկ ավելի լայն ուղղություններով,  հանրակրթական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով: Բացի փառատոնային հիմնական ուղղություններից «Իմացումի հրճվանք» լաբորատորիան առաջարկեց ևս երկու փառատոնային ուղղություն՝

Բնագիտատեխնիկական ստուգատեսը «Իմացումի հրճվանք»-ում․ ամփոփում

Բնագիտատեխնիկական ստուգատեսը կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն է: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը:

Ստուգատեսի բովանդակությունն ուներ տարիքային խմբերի բաժանում։

«Իմացումի հրճվանք»-ում առանձնացված ուղղություններն էին․

Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)

Շարունակել կարդալ “Բնագիտատեխնիկական ստուգատեսը «Իմացումի հրճվանք»-ում․ ամփոփում”

Հանրակրթական Դիջիթեքի երրորդ շաբաթվա ամփոփում

Մանուշակ Աբրահամյան և Հյուսիսային դպրոց-պարտեզի 3.1 դասարանի ճամբարականներ — Փոխանցում եմ մեդիահմտություն

Լուսինե Պետրոսյան և Արևմտյան դպրոց-պարտեզի 3.2 դասարանի ճամբարականներ- «Սովորող-սովորեցնող» նախագծերի փաթեթ

Լուսինե Բարխուդարյան և Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.2 դասարանի ճամբարականներ, Սոֆյա Մամյան և ընկերներ- Խաղ-վիկտորինա. սովորող-սովորեցնող նախագիծ 

Անուշ Բարխուդարյան և Արևելյան դպրոց-պարտեզի 2.3 դասարանի ճամբարականներ- Հանրակրթական Դիջիթեք 2024

Լուսինե Գասպարյան և Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի ճամբարականներ- Հանրակրթական Դիջիթեք 2024

Դիանա Գևորգյան և Արևելյան դպրոց-պարտեզի 2.4 դասարանի ճամբարականներ —

Անուշ Աթայան և Հյուսիսային դպրոց-պարտեզի 3.3 դասարանի ճամբարականներ- Հանրակրթական դիջիթեք 2024

Ձմեռային մարզական ստուգատեսի երրորդ շաբաթվա ամփոփում

Դդմախաղ․ Տաթև Սահակյան և ընկերներ
Դդմային մարզատոն․ Աշխեն Թադրոսյան և ընկերներ
Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժում․ Աշխեն Թադևոսյան և ընկերներ
Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում․ Սրբուհի Ներսիսյան և ընկերներ
Լողի ստուգատես․ Սրբուհի Ներսիսյան և ընկերներ
Մարմնամարզության ստուգատես 2024.Մարի Միքայելյան և ընկերներ
Ձյունով խաղեր Ջրվեժում․ Մերի Գրիգորյան և ընկերներ
Մարզական ստուգատես․ Անուշ Բարխուդարյան և ընկերներ
Ձմեռային խաղերը Ջրվեժում․ Լուսինե Պատրոսյան և ընկերներ
Մարզական խաղեր «Ջրվեժ» անտառպարկում․ Մարիամ Խաչատրյան և ընկերներ
Ձմեռային խաղեր «Ջրվեժ» անտառպարկում․ Քրիստինե Հովսեփյան և ընկերներ
Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժում․ Անի Գրիգորյան և ընկերներ
Ձմեռային մարզական խաղեր «Ջրվեժ» անտառապարկում․ Լուսինե Բարխուդարյան և ընկերներ
Ձմեռային խաղեր Ջրվեժի արգելոցում․ Լիանա Ռոզիկյան և ընկերներ
Մարզական հանդիպում․ Լուսինե Հակոբյան և ընկերներ
Մարզական ստուգատես․ Անահիտ Ավագյան և ընկերներ
Մարմնամարզական ստուգատես. Խաղ-հանդիպում․ Մարինե Մարտիրոսյան, Անահիտ Գրիգորյան և ընկերներ
Մարզատոն 5 տարեկանների հետ․ Լուսիեն Պետրոսյան և ընկերներ
Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի անտառապարկում․ Վարսիկ Աթոյան և ընկերներ
Մարմնամարզական ստուգատես2024․ Կարինե Խառատյան և ընկերներ
Սահադաշտում․ Անուշ Աթայան և ընկերներ
Մարզական խաղ․ Դդմագլոր․ Անուշ Աթայան և ընկերներ
Ձնառատ արկածներ Ջրվեժում․ Արքաս Հովհաննիսյան և ընկերներ