«Ձոն մեղվին» նախագծային ֆլեշմոբ

Մայիսի 20-ը Մեղուների համաշխարհային օրն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է «Ձոն մեղվին» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում օրը նշանավորվում է մեղուների մասին տարբեր ուսումնական աշխատանքներով: Կազմակերպվում է ֆլեշմոբային ձևաչափով: Օրվա ընթացքում կրթահամալիրի տարբեր հարթակներում հրապարակվում են մեղվային պզզոց-ընթերցումներ, երգեր, խաղեր, գովքեր, ուսումնասիրություններ, այլ հետաքրքիր նախաձեռնություններ: Աշխատանքները շարունակվում են հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում: Շարունակել կարդալ “«Ձոն մեղվին» նախագծային ֆլեշմոբ”

«Մուտք» ճամբարի կազմակերպման ուղեցույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 6 տարեկանների ընդունելությունն առաջին դասարան իրականացվում է մուտքի ճամբարով՝ ըստ սահմանված կարգի: Մուտքի ճամբարները ուսումնական բաց հարթակներ են, որոնք ճամբարականին և նրա ծնողին (օրինական ներկայացուցիչ) հնարավորություն են տալիս ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրին, միջավայրին, ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին: Կրթահամալիրում սովորել ցանկացողին սկսում ենք ճանաչել հենց գործունեության մեջ, կրթահամալիրում սովորել ցանկացողն էլ կրթահամալիրը ճանաչում է գործունեության ընթացքում։ Մուտքի ճամբարին մասնակցելը ընդունվել ցանկացողի համար պարտադիր է: Շարունակել կարդալ “«Մուտք» ճամբարի կազմակերպման ուղեցույց”

«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ

IMG_20240125_092845Փետրվարի 19-ը նշանավոր է Թումանյանի ծննդյան տոնով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ օրը նշանավորվել է թումանյանական ընթերցումների, ընտանեկան ու դասարանական ներկայացումների, քաղաքային թափառումների, այլ հետաքրքիր ֆլեշմոբներով: Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ընթերցողական տարբեր նախագծեր: «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորղները ոչ միայն փետրվար-մարտին, այլև ողջ ուսումնական տարվա ընթացքում կարդում են Թումանյանի ստեղծագործությունները, յուրացնում ու փոխանցում են խաղով, ստեղծագործում են: Փետրվարի 19-ը հայտնի է նաև որպես գիրք նվիրելու օր: Շարունակել կարդալ “«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ”

Դդմատոն կամ Ղափամայի ծիսական շաբաթ. ուղեցույց

Ձմեռային հունվարյան նախագծային-ստուգատեսային ճամբարի երրորդ շաբաթը ծիսական է: Հունվարի 22-ից 26-ը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորող-ճամբարականները նախապատրաստվում են ճամբարի փակմանը՝ իրականացնելով «Դդմատոն» նախագիծը: Այս նախագծով մեկնարկ է տրվում նաև «Բարեկենդան» նախագծին: Շարունակել կարդալ “Դդմատոն կամ Ղափամայի ծիսական շաբաթ. ուղեցույց”

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը «Իմացումի հրճվանք» ծրագրում

image-01-01-24-05-26-22023 թվականի հունվարի 8-26-ը կրթահամալիրում մեկնարկում է երկրորդ ուսումնական շրջանը, որը կազմակերպվում է որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար:

Կրտսեր դպրոցի ճամբարի բովանդակությանը ներկայացվող պահանջներ՝

  1. Ճամբարային ջոկատն ունենում է անվանում, նշանաբան, լոգո:
  2. Ճամբարային ջոկատում օրերն ունենում են խորագրեր. յուրաքանչյուր օր ունենում է անվանում՝ ելնելով իրականացվող նախագծից, օրնակ՝  բարև, ճամբար (առաջին օրվա խորագիրը կարող է դառնալ), թխուկ օր, թարս օր, ձյունագլոր օր, այլ….:
  3. Ճամբարային ջոկատը մշակում է աշխատանքային կանոններ:
  4. Ճամբարային ջոկատները մասնակցում են սովորող-սովորեցնող, միջդպրոցական, ստուգատեսային, այլ համագործակցային նախագծերին:
  5. Ճամբարային ջոկատներն իրականացնում են ընթերցողական, ճամփորդական, ուսումնական, ստուգատեսային այլ նախագծեր:
  6. Ճամբարային ջոկատներն օրն ամփոփում են օրապատումի, ռադիո կամ թիվի լուսաբանումներով:

Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը «Իմացումի հրճվանք» ծրագրում”

Ռադիո և TV ուսումնական նախագծերը «Իմացումի հրճվանք» ծրագրում. ուղեցույց

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ռադիո և TV ուսումնական նախագծերը հանդիսանում են մայրենի խոսքի զարգացման բաղկացուցիչներ:

Կրտսեր դպրոցում այն նպաստում է հետևյալ խնդիրների լուծմանը՝ Շարունակել կարդալ “Ռադիո և TV ուսումնական նախագծերը «Իմացումի հրճվանք» ծրագրում. ուղեցույց”

Բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծեր

2023-2024 ուստարվա ընթացքում «Իմացումի հրճվանք» լաբորատորիան նախաձեռնում է վերամշակել, առանձին փաթեթով ունենալ 1-3-րդ դասարանների սովորղների համար նախատեսված բարձունքի հաղթահարման նախագծային փաթեթ:

Քննարկման արդյունքում փորձենք հստակեցնել, թե տվյալ տարիքային խմբի համար որոնք են համարվում հաղթահարելի բարձունքներ: Աշխատել ենք հայրենագետ Իվետա Ջանազյանի հետ: Ցանկը լրացվել է Իվետա Ջանազյանի ներկայացրած առաջարկ-դիտարկումներից հետո:

1-3-րդ դասարանի սովորողների հաղթահարելի բարձունքներն են՝

5-6 տարեկանների համար

Ծիծեռնակաբերդի բլուր

6-7 տարեկանների համար

Ապարան. Թուխ Մանուկ

Սևան. Մաշտոցներ (մինչև մատուռի բարձունքը)

Արզական. Ս. Նեղուցի վանք

Ծաղկունք. Սուրբ Սարգիս

Ծաղկեվանք. Արա լեռ

7-8 տարեկանների համար
Կարմիր բլուր (միայն աշնանը)

Բջնի. Բջնիի բերդ

Ծաղկեվանք. Արա լեռ
Կոշի ամրոց

8 տարեկաններ
Ղարղառա վանք (քայլք-բարձունքի հաղթահարում)
Բուժական. Թեղենյաց վանք
Խոր Վիրապ և Պապի սարի բլուրներ (միայն աշնանը)
Մեղրաձոր. Թեժառույք
Սևան. Մաշտոցներ (մատուռից մինչև գագաթ)
Օհանավանք (իջնունքի հաղթահարում, միայն աշնանը)
Արգիշտիխինիլի բերդաքաղաքի բարձունք
Դվինի բլուրներ (աշնանը)
Ջուխտակ Վանք
Բջնի. Բջնիի բերդ (քայլքով շարունակել դեպի Սբ. Սարգիսի բարձունք)
Առաջարկ
1. Ապարանից հետո, Ռյա Թազա գյուղը նոր դուրս եկած հետաքրքիր սարավանդային գոտի կա (հենց մայրուղուց երևում է) շրջապատված 4-5 բլրանման լեռներով, բարձունքի հաղթահարման իսկական ֆլեշմոբային հարթակ։
2.Կարելի է Երևան քաղաքի մոտ մի լեռ վերցնել (ասենք, օրինակ՝ Հատիս, Արա, Գութանասար) ամեն տարի մի որոշակի բարձրություն հաղթահարել և նշել։ Փորձը ցույց է տալիս, որ փոքրիկներն ավելի լավ են հաղթահարում, քան մեծերը:

Ցանկը կարղ է լրացվել, փոփոխվել: