Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի, մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
436379503_362288080145406_9062444811667288560_n

«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները,, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին:  Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:

2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից, դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:

2023-2024 ուստարում դասվարների երկամսյա մասնագիտական զարգացման սեմինարների ցանկը.

  1. Մաթեմատիկա Գևորգ Հակոբյանի հետ
  2. Մայրենի խոսքի մշակույթ Մարիետ Սիմոնյանի հետ
  3. Քանդակի պարապմունք Ալիս Գևորգյանի հետ
  4. Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

2023-2024 ուստարում դասվարների կարճաժամկետ սեմինար-պարապմունքների ցանկը.

  1. Առաջին բուժօգնության սեմինար-պարպմունքներ Հովսեփ Աղաբեկյանի հետ
  2. Մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ

Կազմակերպումը

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը:

Բացի սեմինար-պարապմունքներից կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:

Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից, դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ներգրավվում են ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներում: Աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդի շրջաններում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ:

Ողջ ուսումնական տարվա կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝

«Իմացումի հրճվանք» մասնախումբը այս ուստարվա ընթացքում մշակել ու հրապարակել է կրթական ծրագրի այս բաղադրիչները՝

Այս ուսումնական տարվա դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների մասին պատմում է կցված տեսաֆիլմը:

Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն կտան բարելավել դրանց արդյունավետությունը:

Տեսաֆիլմը՝ Ֆբ հարթակում:

Մարտ 2024: Հաշվետվություն

436308705_362288526812028_8366992686015919452_nՄարտին «Իմացումի հրճվանք» մասնախումբը՝ համագործակցելով մայրենիի մասնախմբի ղեկավար Մարիետ Սիմոնյանի հետ, շարունակել է օրացուցային ուսումնական նախագծերի մշակման, լրամշակման աշխատանքները:

Ուսումնական նախագծեր (ներկայացված մշակումները խմբագրման փուլում են) Շարունակել կարդալ “Մարտ 2024: Հաշվետվություն”

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

LusinePashayan_post_Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին_img_main2023-2024 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցման ձևերին։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

Բաղադրիչներ (ներկայացված մշակումները խմբագրման փուլում են)

Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր”

Առաջատար

Մայիսյան 19-րդ հավաքը «Իմացումի հրճվանք» մասնախմբում

post_6617b11aa042c4f674a9ece7_img (1)Մայիսի 6-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թվականի աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով Մայիսյան 19-րդ հավաքն է:

«Իմացումի հրճվանք» մասնախմբի աշխատանքները՝

Մեդիակրթության կազմակերպումը 1-3-րդ դասարաններում

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի դասվար Մանուշակ Աբրահամյանը ներկայացնում է մեդիակրթության կազմակերպումը 1-3-րդ դասարաններում:

Տեսանյութի հեղինակ՝ Արմինե Թոփչյան

Փետրվար 2024: Հաշվետվություն

Փետրվարին «Իմացումի հրճվանք» մասնախումբը՝ համագործակցելով մայրենիի մասնախմբի ղեկավար Մարիետ Սիմոնյանի հետ, սկսել են օրացուցային ուսումնական նախագծերի մշակման, լրամշակման աշխատանքները:

Կարդում ենք Աղայան.docx — Լուսինե Պետրոսյան
Կարդում ենք Թումանյան.docx — Գոհար Սմբատյան
Կարդում ենք Խնկոյան.docx— Լուսինե Բարխուդարյան
Բարեկենդան — Տրնդեզից Զատիկ.docx — Տաթև Թամազյան

Շարունակել կարդալ “Փետրվար 2024: Հաշվետվություն”

Հունվար 2024: Հաշվետվություն

8535f5a4-1e78-4d82-9464-78cb7ac11831«Իմացումի հրճվանք» մասնախումբը հունվարին մշակել ու ամբողջական փաթեթով հավաքել է ձմեռային ճամբարի ստուգատեսային- նախագծային աշխատանքները:

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը «Իմացումի հրճվանք»-ում

Ըստ ստուգատեսային ուղղությունների մշակվել են աշխատանքային ուղեցույցներ: Պատասխանատու դասվարները ստուգատեսային աշխատանքները հավաքվել են ըստ շաբաթների: Ամբողջական փաթեթները ստորև՝ Շարունակել կարդալ “Հունվար 2024: Հաշվետվություն”

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախումբ

2023-2024 ուստարի

Անելիքներ, մշակումներ