Ընտրությամբ գործունեության «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը 1-3-րդ դասարաններում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է: Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը:  Ի թիվս այլ նպատակների, ծրագրի հիմնական նպատակներից է նաև սովորողի նախասիրությունների բացահայտումն ու դրանց զարգացումը: Սովորողի անհատական ուսումնական պլանի բաղադրիչում ներառված է ընտրությամբ գործունեությունը: Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 դասաժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: Շարունակել կարդալ “Ընտրությամբ գործունեության «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը 1-3-րդ դասարաններում”