2023-2024 ուստարում «Ես կարողանում եմ» ստուգատեսը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում:
Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։ Ուսումնական պլան, կետ 22
Մայիսի 6-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թվականի աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով Մայիսյան 19-րդ հավաքն է:
Մայիսի 20-ը Մեղուների համաշխարհային օրն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է «Ձոն մեղվին» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում օրը նշանավորվում է մեղուների մասին տարբեր ուսումնական աշխատանքներով: Կազմակերպվում է ֆլեշմոբային ձևաչափով: Օրվա ընթացքում կրթահամալիրի տարբեր հարթակներում հրապարակվում են մեղվային պզզոց-ընթերցումներ, երգեր, խաղեր, գովքեր, ուսումնասիրություններ, այլ հետաքրքիր նախաձեռնություններ: Աշխատանքները շարունակվում են հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում: Շարունակել կարդալ “«Ձոն մեղվին» նախագծային ֆլեշմոբ”→
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29
Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Շարունակել կարդալ “Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց”→
«Իմացումի հրճվանք» դասվարների մասնախումբը մայիսյան հավաքի շրջանակում բաց հարթակում ներկայացնելւ է «Ես կարողանում եմ» ստուգատեսի կազմակերպումը, արդյունքները 1-3-րդ դասարաններում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում և իրականացում է հեղինակային կրթական ծրագրեր: Ի թիվս այլ մշակումների, լրամշակումների, նախագծերի, մշակվում, իրագործվում և ամփոփվում են մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները:
«Իմացումի հրճվանք» մասնախմբում ընդգրկված դասվարները, որոնք դասավանդում են կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում, մասնակցում են դասվարների մասնագիտական զարգացման շուրջտարյա սեմինարների: Այդ սեմինարները նպատակ ունեն զարգացնելու դասվարների մասնագիտական հմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում: Դրանք կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Կենդանի գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները,, հմտություններն ու կարողությունները դասվարները կարողանում են տեղափոխել դասարան ու փոխանցել իրենց սովորողներին: Այդ սեմինար-պարապմունքները վարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները:
2023-2024 ուստարվա ընթացքում դասվարները մասնակցել են մայրենի խոսքի մշակույթի, մաթեմատիկայի, մարմնամարզության, քանդակի երկամսյա սեմինար-պարապմունքների: Սեմինար-պարապմունքների ծրագրերը հրապարակվել են դրանք վարող մասնագետ-ուսուցիչների բլոգներում: Բացի երկամսյա սեմինար-պարապմունքներից, դասվարները մասնակցել են կարճաժամկետ սեմինար-պարապմունքների: Առաջին բուժօգնության, մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինար-պարապմունքների ընթացքում դասվարները ստանում են մասնագիտական խորհրդատվություն, տեղի է ունենում փորձի փոխանակում:
2023-2024 ուստարում դասվարների երկամսյա մասնագիտական զարգացման սեմինարների ցանկը.
Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները կազմակերպվում են փուլերով: Յուրաքանչյուր փուլը տևում է երկու ամիս: Երկու ամսվա ընթացքում դասվարները մասնակցում են թվով 6 սեմինար-պարապմունքի: Տվյալ փուլի ավարտից հետո խմբերը փոխվում են: Ե՛վ դասվարները, և՛ մասնագետները ամփոփում են տվյալ փուլի արդյունքները, գնահատում են դրանց արդյունավետությունը:
Բացի սեմինար-պարապմունքներից կազմակերպվում են նաև ստուգատեսներ, արդյունքների հրապարակում, ցուցադրություններ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններում կազմակերպվել են դասվարների մարզական ստուգատեսներ:
Բացի մասնագիտական զարգացման սեմինարներից, դասվարները մասնակցում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումներին, ներգրավվում են ծրագրի բաղկացուցիչների, նախագծերի մշակման ու լրամշակման աշխատանքներում: Աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդի շրջաններում դասվարների համար կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվության սեմինարներ, հանդիպումներ:
Ողջ ուսումնական տարվա կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ, մշակվել են հետևյալ փաթեթները, ուղեցույցները՝
Այս ուսումնական տարվա դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների մասին պատմում է կցված տեսաֆիլմը:
Մասնագիտական զարգացման սեմինարները շարունակական են: Իրականացվող գնահատումը, վերլուծությունները, խնդիրների արձանագրումը հնարավորություն կտան բարելավել դրանց արդյունավետությունը: