Սովորողի գնահատում. զարգացման բնութագիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողի գնահատումը ուսումնական պլանում:

Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։ (ուսպլան, կետ 22) 

Սովորողի զարգացման բնութագիր

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը լրացվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի վերջում: Այն լրացնում է դասվարը: Երաժշտության, շախմատի բաղադրիչները լրացնում է համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ: Օտար լեզուների բաղադրիչները լրացնում են համապատասխան մասնագետները, որոնք դասավանդում են տվյալ դասարանում: Դասվարը հետևում է, անհրաժեշտության դեպքում հարցադրումներ է անում:

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը ներկայացված է մեկ ֆայլով: Ֆայլի յուրաքանչյուր թերթիկում (շիթ) ներկայացված են 1-ին, 2-րդ, 3-րդ դասարաններն ըստ համապատասխան ուսումնական շրջանների:

1-3-րդ դասարանի սովորողի զարգացման բնութագիրը կրտսեր դպրոցների գրասենյակների ղեկավարները  տեղադրում են OneDrive հավելվածի համապատասխան թղթապանակներում: Մուտքի ու աշխատելու հասանելիություն է տրվում դասվարներին, դասավանդող ուսուցիչներին, ծրագրի ղեկավարներին:

Լրացնելուց հետո դասվարը տվյալ սովորողի զարգացման բնութագիրը էլփոստով ուղարկում է սովորողի ծնողին: Ծնողը ծանոթանում է զարգացման բնութագրին և ներկայացնում է իր դիտարկումները, լրացումները: Դրանք ներառվում են զարգացման բնութագրում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է քննարկում:

2023-2024 ուստարվա առաջին ուսումնական շրջանի զարգացման բնութագրերի լրացումը սկսվում է դեկտեմբերի 19-ին, ավարտվւմ է դեկտեմբերի 28-ին: Դեկտեմբերի 29-ին սովորողի ծնողը տվյալ ֆայլին ստանում է ծանոթանալու հնարավորություն:

Երկրորդ ուսումնական շրջանը լրացնում են ուսումնական ճամբարի ավարտից հետո, հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ը:

1-3-րդ դասարանի զարգացման բնութագիր

Փաստաթղթեր՝