Ստեղծագործական երևակայության սստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի հիմքում ստեղծականությունն է, ստեղծագործական միտքն ու  մտածողությունը:

20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է:

Շարունակել կարդալ “Ստեղծագործական երևակայության սստուգատես”

Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Շարունակել կարդալ “Լողի ստուգատեսի կազմակերպման ուղեցույց”

Մասնախմբի հավաք: Մայիսի 3

«Իմացումի հրճվանք» դասվարների մասնախումբը մայիսյան հավաքի շրջանակում բաց հարթակում ներկայացնելւ է «Ես կարողանում եմ» ստուգատեսի կազմակերպումը, արդյունքները 1-3-րդ դասարաններում:

Օրը՝ մայիսի 3
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Հետազոտական վարժարան, 3-2 սենյակ
Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանների դասվարներ

Ծրագրում

Առաջատար

«Ես կարողանում եմ» ստուգատեսը «Իմացումի հրճվանք» ծրագրում

Ստուգատեսի կազմակերպման կարգ

2023-2024 ուստարում «Ես կարողանում եմ»  ստուգատեսը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում:

Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։ Ուսումնական պլան, կետ 22

  • Ժամանակահատվածը՝ մայիս 6-24
  • Մասնակիցները՝  1-3-րդ դասարանցիներ

Շարունակել կարդալ “«Ես կարողանում եմ» ստուգատեսը «Իմացումի հրճվանք» ծրագրում”

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024․ առաջին շաբաթվա ափոփում

Հունվարի 8-21-ի ամփոփումները ստորև՝

Լուսինե Բարխուդարյան և ընկերներ — Բնագիտատեխնիկական ստուգատես. իմ խաղալիքը, կենդանին, բույսը

Լուսինե Հակոբյան և ընկերներ — Ինժինիերության լաբորատորիայում

Կարինե Խառատյան և ընկերներ — Բնագիտատեխնիկակն ստուգատեսից առաջ․ լոգոյի և բացիկի պատրաստում

Դիանա Գևորգյան և ընկերներ — Դասարանը սեղանի խաղերի հարթակ, Ինքնաշեն ժամացույցի ստեղծում

Արմինե Մնացականյան և ընկերներ — Սեղանի զարգացնող խաղեր

Հասմիկ Ղազարյան և ընկերներ — «Լեգո քաղաք», «Տեխնոլոգիական օր», «Մաքրության օր»

Մարգարիտ Թամազյան և ընկերներ — Անվանական խաղալիք

Մերի Գրիգորյան և ընկերներ — Սեղանի խաղեր

Անուշ Բարխուդարյան և ընկերներ — Բնագիտական փորձեր,  Կառուցողական և զարգացնող խաղեր

Գոհար Սմբատյան և ընկերներ — Բնագիտական երկու փորձի ամփոփում

Սեդա Խաչատրյան և ընկերներ — Խաղում ենք սեղանի խաղեր

Շարքը՝ համալրվում է․․․ 

Ձմեռային մարզական ստուգատեսի առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարի 8-12-ի ամփոփումը ստորև՝

Մարզական ստուգատես, Արմինե Մնացականյան և ընկերներ

Մարզական ստուգատես, Հասմիկ Ղազարյան և ընկերներ

Մարզական ստուգատես, Աշխեն Թադևոսյան և ընկերներ

Ձմեռային մարզական խաղեր, Մարգարիտ Թամազյան և ընկերներ

Մարզական պարապմունք. Պատրաստվում ենք մարզական ստուգատեսին, Սրբուհի Ներսիսյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես, Թամարա Մարիմյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես, Մերի Գրիգորյան և ընկերներ

Քայլք+լող, Մերի Գրիգորյան և ընկերներ

Ինքնագլորների վարում, Դիանա Գևորգյան և ընկերներ

Մարզական լաբիրինթ, Լուսինե Պետրոսյան և ընկերներ

Մարմնամարզական ստուգատես 2024, Անի Գրիգորյան և ընկերներ

Համագործակցային մարզական խաղեր, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան և ընկերներ

Մարզում ենք, Սեդա Խաչատրյան և ընկերներ

Մարզական ստուգատես, ֆոտոպատում, Լուսինե Հակոբյան և ընկերներ

Մարզական ստուգատես 2024, Լուսինե Պետրոսյան և ընկերներ

Նախապատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին, Անուշ Աթայան և ընկերներ

Մարմնամարզական խաղեր, Անուշ Աթայան և ընկերներ